Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզում իրականացվում է լայնածավալ ճանապարհաշինություն

Գեղարքունիքի մարզում իրականացվում է լայնածավալ ճանապարհաշինություն

ԳԱՎԱՌ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում այս տարվա հուլիսից մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, Գեղարքունիքում կատարված ներդրումներն այս տարի կազմել են  4 միլիարդ 900 միլիոն դրամ, որով հիմնանորոգման կենթարկվեն միջպետական ու մարզային նշանակության 27,7 կիլոմետր ճանապարհներ, կվերականգնվեն փլվածքներ:

609 միլիոն դրամի ներդրմամբ ասֆալտապատվելու է Սեւանի պետավտոտեսչության կետից մինչեւ Ծովագյուղի խաչմերուկ ընկած հատվածը, 1 միլիարդ 942 միլիոն դրամի ներդրմամբ՝ Մարտունի-Վաղաշեն-Աստղաձոր-Զոլաքար-Վարդենիկ միջհամայնքային նշանակության ճանապարհը, 617 միլիոն դրամի ներդրմամբ՝ Մարտունի-Վարդենիս մայրուղու Զոլաքար-Վարդենիկ 4,3 կիլոմետր երկարության հատվածը, 124 միլիոն դրամի ներդրմամբ՝ Ճամբարակ քաղաքի առողջապահության կենտրոն տանող ճանապարհը, 791 միլիոն դրամի ներդրմամբ՝ Երանոս-Վարդաձոր-Ձորագյուղ -Ծակքար միջհամայնքային նշանակության ճանապարհը: Կվերականգվեն Սեւանա լճի ջրի բարձրացման հետեւանքով առաջացած 3 փլվածքները: Բոլոր տեղամասերում շինարարական աշխատանքների մեկնարկը տրված է:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]