Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մոսկվա-Երևան 5 ժամով հետաձգված չվերթի նստեցումը կատարվել է, ինքնաթիռը Հայաստանում կլինի 2.5 ժամից

Մոսկվա-Երևան 5 ժամով հետաձգված չվերթի նստեցումը կատարվել է, ինքնաթիռը 
Հայաստանում կլինի 2.5 ժամից

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից Երևան եկող «UTair» ավիաընկերության հետաձգված չվերթի նստեցումը տեղի է ունեցել, ինքնաթիռը պատրատվում է թռիչքի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց «UTair» ավիաընկերության Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչը: «Նստեցումը Մոսկվայում սկսվել է, մոտակա մի քանի րոպեների ընթացքում կունենանք թռիչք»,-ասաց նա:

Ֆեյսբուքյան օգտատեր Հարություն Մնացականյանը գրառում էր կատարել` հայտնելով, որ «Վնուկովո» օդանավակայանից 873-րդ համարի Մոսկվա-Երևան ժամը 11:10-ի չվերթի ուղևորներին նստեցումից հետո իջեցրել էին` ինքնաթիռում անսարքություն հայտնաբերելու պատճառով: 4 ժամից ավելի օդանավակայանում սպասելուց հետո փորձել են կրկին նստեցնել նույն ինքնաթիռը, բայց ուղևորներն ընդդիմացել են և պահանջել ուրիշ օդանավ:

Ավիաընկերության ներկայացուցչից ճշտեցինք նույն ինքնաթիռով է իրականացվել թռիչքը, թե ոչ, նա ասաց. «Ուղևորներին նստեցրել են ինքնաթիռ, չեմ կարող ասել նույնն է, թե փոխվել է: Նախնական մեզ ասել են, որ ինքնաթիռ է փոխվում: Մեզ ասել են, որ ինքնաթիռն ունի տեխնիկական խնդիր, այդ ժամանակ արվում են համապատասխան քայլեր, որ չվերթը կատարվի: Խափանված ինքնաթիռները ընդհանրապես չեն թռչում, քանի որ առաջնահերթ թռիչքային անվտագությունն է: Վախենալու ոչ մի բան չկա, եթե ինքնաթիռը համապատասխանում է թռիչքային անվտանգությանը, ուրեմն դրանով էլ կատարվում է թռիչքը: Ուղևորները թող չանհանգստանան ու չվախենան»,-վստահեցրեց նա:

Ներկայացուցիչը նաև տեղեկացրեց, որ թռիչքից 2.5 կես անց ինքնաթիռը վայրէջք կկատարի «Զվարթնոց» օդանավակայանում, որից 1 ժամ անց կրկին կթռչի Մոսկվա` իրականացնելով 874-րդ չվերթը: Նշյալ չվերթը, համաձայն «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքատախտակի` նախատեսվում էր իրականացնել ժամը 16:00-ին: Ստացվում է, որ 874-րդ չվերթը հետաձգվում է առնվազն 3.5-4 ժամով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]