1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Իրանը կավելացնի Հայաստանին մատակարարվող գազի ծավալները` տարանցելով նաև Վրաստան

Իրանը կավելացնի Հայաստանին մատակարարվող գազի ծավալները` տարանցելով 
նաև 
Վրաստան

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի հետ Թեհրանում ունեցած քննարկումներից հետո Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն հայտարարել է, որ իր երկիրը կեռապատկի Հայաստան արտահանվող գազի ծավալները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ԻՍՆԱ» գործակալությունը Զանգանեն նշել է, որ մինչև 2018թ. ավարտը ծավալները 1 միլիոն խորանարդ մետրից կհասցվեն 3 միլիոն խորանարդ մետրի:

Բիժան Զանգանեի խոսքով` նախարար Յոլյանի հետ հանդիպման ընթացքում քննարկման կարևոր թեմաներից մեկն էլ եղել է Հայաստանով իրանական գազի տարանցման հարցը:

«ԻՌՆԱ»-ի հաղորդմամբ` բանակցությունների ընթացքում հայկական կողմն առաջարկել է իրանական գազը Վրաստան արտահանելու նպատակով ստեղծել նոր կազմակերպություն:

Իրանը և Հայաստանը «գազ էլեկտրականության դիմաց» բարտերային պայմանագիրը ստորագրել են 2004թ-ին` 20 տարի գործողության ժամկետով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]