Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ալիեւը հաստատել է իր լիազորություններն ընդլայնող հանրաքվեի անցկացման ժամկետը

Ալիեւը հաստատել է իր լիազորություններն ընդլայնող հանրաքվեի անցկացման ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում նախագահ Իլհամ Ալիեւի լիազորություններն ընդլայնող հանրաքվեն կանցկացվի ընթացիկ տարվա սեպտեմբերի 26-ին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, այս մասին հրամանագիրն Ալիեւը ստորագրել է այսօր` հուլիսի 26-ին:Արդեն երրորդ ժամկետ ընտրված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանրաքվե անցկացնելու վերաբերյալ հուլիսի 18-ին սահմանադրական փոփոխությունների նախագիծը ՍԴ ուղարկելու մասին հրամանագիր է ստորագրել: Փոփոխությունները բացահայտ ուղղված են նախագահի՝ առանց այն էլ լայն լիազորությունների ընդլայնմանը:

Ադրբեջանի սահմանադրական դատարանի հուլիսի 25-ի նիստում կարծիք է հայտնել, որ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի նախաձեռնությամբ սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու առաջարկը չի հակասում սահմանադրության պահանջներին:Այսպիսով` Ալիեւը կայծակնային արագությամբ, առանց համաժողովրդական քննարկման, ցանկանում է կյանքի կոչել սեփական լիազորություններն ընդլայնող հանրաքվեն: 

«Ազադլըգ» թերթն այդ առնչությամբ գրել է, որ այդպիսով Ադրբեջանի սահմանադրական դատարանը «այո» է ասել երկրում Ալիեւների միապետության օրինականցմանը:

Սահմանադրական փոփոխությունների փաստաթուղթը նախատեսում է Ադրբեջանում առաջին փոխնախագահի եւ փոխնախագահների ինստիտուտի հաստատում, որոնց անձամբ նշանակելու է երկրի նախագահն առանց համաձայնեցնելու որեւէ մարմնի հետ:Բացի այդ, առաջարկվում է նախագահի լիազորությունների ժամկետը 5 տարուց երկարացնել 7 տարի: Նախագահին խորհրդարանը ցրելու եւ պետության ղեկավարի արտահերթ ընտրություններ հայտարարելու լիազորություն է տրվում:Սեփական իշխանությունը երկարացնելու Ալիեւի այդ քայլի հետ կապված «Ազադլըգ»-ը գրել է, որ ընդդիմադիր քաղաքական առաջնորդները, իրավապաշտպանները Ալիեւի այդ նախաձեռնությունը գնահատել են որպես «հետադիմական փոփոխություն», փախուստ ժողովրդավարությունից, բռնատիրության ճանապարհ բացող ցուցանիշ, ինչից պարզ է դառնում, որ իշխանության նպատակը ոչ թե երկրում բարեփոխումներ անցկացնելն է, հակաճգնաժամային միջոցառումներ պատրաստելն է, այլ ժառանգական իշխանության կյանքի երկարացումն է:

Meydan TV հեռուստաալիքին տված հարցազրույցում Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին այդ առնչությամբ հայտարարել է, որ Ալիեւի առաջարկած Ադրբեջանի սահմանադրության փոփոխությունները իշխանության վախի մեջ լինելու ցուցանիշն է: Նրա խոսքով` այդ փոփոխությունների գլխավոր նպատակը Ալիեւի` ցանկացած չափով իշխանության մեջ մնալու համար պայմանի ստեղծումն է, եւ հետո էլ իր ուզած ժամանակ հեշտությամբ, առանց որեւէ մեկի հետ խորհրդակցելու, առանց սահմանափակման, ազատորեն` իր ընտանիքի անդամներից մեկին իշխանության փոխանցման համար իրավական մեխանիզմի ստեղծումն է:

Իլհամ Ալիեւի նախաձեռնությամբ ՍԴ փոփոխությունները Ադրբեջանի ՍԴ կողմից հավանության արժանանալու հետ կապված Ալի Քերիմլին Facebook-ի իր էջում գրել է, որ ՍԴ-ն հավանության է արժանացրել «երկրի սահմանադրության տեքստին եւ ոգուն հակասող փոփոխությունները»:«ՍԴ-ն մեժել է փոփոխությունների քննարկմանը մեր մասնակցության իմ առաջարկը, ինչի իրավունքը օրենսդրությամբ մենք ունենք: Մեր իրավունքը խախտեց նաեւ ՍԴ-ն: Հերթական անգամ ապացուցվեց, որ այս երկրում ոչ մի անկախ դատարան գոյություն չունի: ՍԴ-ն եւս քաղաքական պատվեր կատարեց եւ կանաչ լույս վառեց հակասահմանադրական փոփոխությունների համար: Սահմանադրությունը պաշտպանելու համար իրավական ճանապարհներն ավարտվեցին: Այլեւս այս երկրում իրավունքի, հանրապետության սկզբունքները վերականգնելու միայն մեկ ճանապարհ է մնացել` մեր իրավունքների համար նոր եւ զանգվածային Ժողովրդական շարժում», -ասել է Ադրբեջանի գլխավոր ընդդիմադիր քաղաքական գործիչը եւ նշել, որ որպես Ժողովրդական ճակատ կուսակցություն եւ ընդդիմադիր ուժերի «Ազգային խորհուրդ» շարժում, Ադրբեջանում խաղաղ հանրահավաքների կազմակերպման քննարկումներ են սկսում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]