ՄԻՊ-ն անթույլատրելի է համարում սոցիալական ցանցերում հնչող ատելության խոսքի խրախուսումը
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը զինված անձանց կողմից գրավելու առնչությամբ ստեղծված իրավիճակի հետ կապված իր դիրքորոշումն ու առաջարկներն է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից: ՄԻՊ դիրքորոշումն ու առաջարկները ներկայացնում ենք ամբողջությամբ.
«1. Հուլիսի 17-ի իրադարձություննե
Բռնության ցանկացած դեպք կամ ատելության խոսքի ցանկացած դրսեւորում ենթակա է խիստ դատապարտման:
2. Ցավոք, տեղի ունեցած հավաքների ընթացքում արձանագրվեցին քաղաքացիների իրավունքների խախտման ակնհայտ դեպքեր: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացվեցին ահազանգեր քաղաքացիներին Ոստիկանության բաժիններ անհիմն բերման ենթարկելու եւ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, զանգի իրավունքը չապահովելու, Ոստիկանության բաժիններ փաստաբանների մուտքը խոչընդոտելու, քաղաքացիների անձնական իրերը սահմանված ընթացակարգերի խախտմամբ վերցնելու եւ չվերադարձնելու մասին: Ավելին, զանգվածային լրատվության միջոցներով տարածվեցին տեղեկություններ խոշտանգման փաստերի վերաբերյալ:
Եղան նաեւ լրագրողներին մարմնական վնասվածքներ հասցնելու, նրանց մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակումներ, ինչն առանձնապես դատապարտելի է: Այսպիսի իրավիճակներում լրագրողները ենթակա են հատուկ պաշտպանության:
3. Մեր կողմից նշված բոլոր դեպքերն ամփոփվել են եւ դրանց կապակցությամբ պարզաբանումներ ստանալու, ինչպես նաեւ կատարված քննության արդյունքում մեղավոր պաշտոնատար աձանց նկատմամբ պատասխանատվությա
Մեր կողմից ի գիտություն է ընդունվել այն, որ Հատուկ քննչական ծառայության պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու, լրագրողների ու փաստաբանների օրինական գործունեությանը խոչընդոտելու հաղորդումների հիման վրա հարուցվել է քրեական գործ: Ըստ Ոստիկանության տեղեկությունների
4. Անհրաժեշտ է, որպեսզի ստեղծված իրավիճակում պետական իրավասու մարմինները՝ յուրաքանչյուրն իր իրավասության սահմաններում, գործադրեն բոլոր ջանքերը նկարագրված դեպքերից յուրաքանչյուրով պատշաճ քննություն իրականացնելու եւ խախտում թույլ տված յուրաքանչյուր պաշտոնատար անձի պատասխանատվությո
Պետք է կասեցնել քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու, առավել եւս քաղաքացուն խոշտանգման ենթարկելու մեջ կասկածվող կամ մեղադրվող ոստիկանների ծառայությունը՝ մինչեւ կոնկրետ գործերով վարույթների ավարտը:
Բոլոր նմանատիպ գործերի քննությանը պետք է ակտիվորեն ներգրավել ենթադրյալ տուժողներին եւ ապահովել սովորականից բարձր աստիճանի հրապարակայնությո
Այնուհետեւ, յուրաքանչյուր պետական իրավասու մարմին պետք է հանրությանը հրապարակային հաշվետվություն ներկայացնի իր կողմից ձեռնարկված կամ ձեռնարկվող միջոցների մասին: Ընդ որում, այդ հրապարակումները պետք է կրեն պարբերական եւ համակարգված բնույթ:
Այսպիսի մոտեցումը կունենա կարեւոր նշանակություն՝ հետագայում նման որեւէ երեւույթ կանխարգելելու եւ իրավապահ մարմինների գործունեության հանդեպ վստահություն ապահովելու տեսանկյունից: Այդ կերպ նաեւ կապահովվի քաղաքացու նկատմամբ բռնության կամ նրա իրավունքի իրականացմանը անհիմն միջամտության արգելքների գործնական երաշխավորումը:
Նշված բոլոր վարույթների ընթացքի նկատմամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից օրենքով վերապահված իրավասության սահմաններում դրսեւորվելու է խիստ հետեւողականությո
5. Հավաքի մասնակիցները պետք է խստորեն պահպանեն հավաքի խաղաղ բնույթը: Անհրաժեշտ է բացառել օրինականության սահմաններում գործող ոստիկանների նկատմամբ ագրեսիայի կամ վիրավորանքի ցանկացած դրսեւորում:
Մտահոգիչ է այն, որ հուլիսի 23-ից սկսած զանգվածային լրատվության միջոցներով Ոստիկանության պարեկապահակակետա
Անթույլատրելի են սոցիալական ցանցերում հնչող՝ ատելության խոսքի խրախուսումն ու զինված դիմադրություն ցույց տալու կամ բռնության ցանկացած ձեւի կիրառությանն ուղղված սպառնալիքներն ու կոչերը: Սոցիալական ցանցերում առկա են նաեւ հրապարակումներ, որոնք արվում են առանց հաշվի առնելու գործող իրավական կարգավորումները եւ խրախուսում են բռնություն:
Հորդորում ենք բոլոր կողմերին ձեռնպահ մնալ նման բնույթի հրապարակումներ, ինչպես նաեւ չստուգված եւ ՀՀ գործող օրենսդրական կարգավորումները հաշվի չառնող տեղեկություններ տարածելուց: Դրանք վտանգում են ողջ գործընթացի խաղաղ հանգուցալուծումը
6. Կարծիքներ են տարածվել նաեւ այն մասին, թե Մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններ
Այս կապակցությամբ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, այդ թվում՝ որպես Խոշտանգումների ազգային կանխարգելման մեխանիզմի լիազորություններ
7. Պետք է ձեռնարկվեն օրենքով սահմանված բոլոր միջոցները քաղաքացիներին եւ կազմակերպություն
8. Կրկին անհրաժեշտ ենք համարում նշել, որ պետք է գործադրել բոլոր ջանքերը, որոնք ուղղված են բռնության ցանկացած դեպքից խուսափելուն: Ողջունելի ենք համարում ձեռնարկվող բոլոր այն միջոցները, հասարակական եւ քաղաքական գործիչների այն ելույթներն ու կոչերը, որոնք ուղղված են ատելության խոսքի բացառմանը եւ ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծմանը
9. Առաջիկայում եւս, Մարդու իրավունքների պաշտպանը օրենքով նախատեսված իր իրավական կարգավիճակի սահմաններում, գործադրելու է իր լիազորություններ
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում