Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա հուլիսի 25-ի համեմատ բարձր է մնում 25 սանտիմետրով

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա հուլիսի 25-ի համեմատ բարձր է մնում 25 սանտիմետրով

ԳԱՎԱՌ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Չնայած այս տարվա հունիս-հուլիս ամիսներին ոռոգման նպատակներով Սեւանա լճից իրականացված մոտ 80 միլիոն խորանարդ մետր ծավալի ջրբացթողումներին՝ լճի մակարդակը նախորդ տարվա հուլիսի 25-ի համեմատ շարունակում է  բարձր մնալ 25 սանտիմետրով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2016 թվականի հուլիսի 25-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 73 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրվա 1900 մետր 48 սանտիմետր նիշի դիմաց:

Արփա-Սեւան թունելային ջրատարով այս տարի Սեւանա լիճ է տեղափոխվել 94 միլիոն 816 հազար խորանարդ մետր ջուր: Ստորերկրյա հոսքի շնորհիվ Սեւան է լցվել 13 միլիոն 809 հազար խորանարդ մետր ջուր: Սեւանա լճում ջրի ջերմաստիճանը կազմել է 21 աստիճան: 

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]