Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դիարբեքիրի նահանգում թուրք-քրդական զինված բախում է տեղի ունեցել

Դիարբեքիրի նահանգում թուրք-քրդական զինված բախում է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները Դիրաբեքիրի նահանգի Սիլվանի շրջանում հարձակում են գործել ջրամբարի անվտանգությունը հսկող Թուրքիայի ԶՈւ զինծառայողների վրա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը հայտնում է, որ քուրդ զինյալների կողմից արձակված կրակի հետեւանքով սպանվել է մեկ եւ վիրավորվել եւս մեկ զինծառայող:

Թուրքայի ԶՈւ ստարաբաժանումները գործողություններ են սկսել քուրդ զինյալներին հայտնաբերելու եւ վնասազերծելու ուղղությամբ: Ավելի վաղ թուրք-քրդական զինված բախում էր տեղի ունեցել Վանի նահանգում:

Թուրքական Demokrat Haber լրատվական կայքը երեկ հայտնել էր, որ թուրքական Մարդին նահանգում Քուրդիստանի աշխատավորական կուսակցութան (PKK) ազատամարտիկների կողմից ճանապարհին տեղադրված պայթուցիկ սարքը գործողության մեջ է դրվել այն պահին, երբ անցնում էր ոստիկանական ավտոմեքենան: Պայթյունի արդյունքում սպանվել են երեք ոստիկաններ:

Թուրքական անվտանգության մարմինները տարածաշրջանում շարունակում են քուրդ ազատամարտիկների դեմ լայնամասշտաբ ռազմական գործողությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]