Վերջին օրն ավելի քան 100 զինյալներ են ոչնչացվել Աֆղանստանում
14:44, 26 Հուլիս 2016
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի զինված ուժերը երկրի արեւելքի Նանգարհարի նահանգում վերջին օրն ավելի քան 100 զինյալների են ոչնչացրել, որոնք աջակցում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խոմբավորմանը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ն, այս մասին հաղորդել Է Սինհուա գործակալությունը:
«Կառավարական ուժերն Աչինի շրջանում վերջին 24 ժամում իրականացված ցամաքային եւ օդային գործողությունների ընթացքում ոչնչացրել են 122 զինյալների, եւս 20-ը ձերբակալվել են»,- մեջբերում Է անում գործակալությունը տեղական իշխանությունների ներկայացուցչի խոսքից:
Գործողության հետեւանքով, որը տակավին շարունակվում Է, խաղաղ բնակիչները չեն տուժել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում