Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Solar Impulse 2 ինքնաթիռն ավարտել Է շուրջերկրյա ճանապարհորդությունը

Solar Impulse 2 ինքնաթիռն ավարտել Է շուրջերկրյա ճանապարհորդությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Solar Impulse 2 արեւամարտկոցներով ինքնաթիռն ավարտել Է իր շուրջերկրյա ճանապարհորդությունը: Այս մասին հաղորդվում Է Twitter-ի՝ առաքելության ակաունտում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Օդանավը, կատարելով վերջին թռիչքը Եգիպտոսից Արաբական Միացյալ Էմիրություններ, վայրԷջք Է կատարել Աբու Դաբիում, որտեղից 2015 թվականի մարտի 9-ին մեկնել Էր շուրջերկրյա ճանապարհորդության:  

Արեւամարտկոցներով ինքնաթիռն առաջին անգամ Է կատարում շուրջերկյա ճանապարհորդություն: Ինքնաթիռը 17 թռիչքներով հաղթահարել Է ընդհանուր առմամբ 42 հազար կիլոմետրը գերազանցող տարածություն:  

HB-SIB-ն, ինչպես պաշտոնապես անվանում են Solar Impulse շարքի երկրորդ մոդելը, նախատեսված Է այլընտրական Էներգետիկայի հնարավորությունների ցուցադրման համար: Թռչող ապարատի շնորհանդեսը կայացել Է 2014 թվականի մարտի 9-ին:

Solar Impulse-ը կառավարել են օդաչուներ Անդրե Բորշբերգը եւ Բերտրան Պիկարը՝ փոխ առ փոխ փոխարինելով միմյանց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]