Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են զինված խմբի վիրավոր անդամներին

 ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են զինված խմբի վիրավոր անդամներին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պարեկապահակային գնդի հարակից տարածքում հուլիսի 25 լույս 26-ի գիշերը տեղի ունեցած փոխհրաձգության  հետևանքով վիրավորում ստացած զինված խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանին և ՀովհաննեսՀարությունյանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՄԻՊ մամուլի քարտուղար Զոհրաբ Եգանյանը:

Հուլիսի 26-ին` ժամը 01:00-ի սահմաններում, ՊՊԾ գնդի տարածքից դուրս է եկել ոստիկանության «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան ու շարժվել ոստիկանության Էրեբունու բաժնի ուղղությամբ` դեպի արգելապատնեշում կանգնած ոստիկանական շղթան: Մեքենան ընդհուպ մոտեցել է շղթային, ինչից հետո իրավապահները մեքենայի ընթացքը կասեցնելու և նրանում գտնվող զինված անձանցից անմիջականորեն բխող իրական վտանգը կանխելու համար կրակ են բացել մեքենայի շարժիչի վրա: Մեքենան ձախ կիսաշրջադարձ է կատարել, հնչել են կրակոցներ, որից հետո իրավապահները կրակ են բացել մեքենայի անվադողերի ուղղությամբ: Ի պատասխան հնչել են կրակոցներ, որոնց իրավապահները չեն պատասխանել: Հրաձգության հետևանքով մեքենայում գտնվող երեք անձանցից երկուսը ոտքերի վնասվածքներ են ստացել և նահանջել դեպի տարածք: Իրավապահներն անմիջապես բուժօգնություն են կանչել և առաջարկել վիրավորներին տեղափոխել հիվանդանոց, ինչին զինված խմբի անդամները համաձայնել են: Ներկայումս երկու վիրավորներն էլ գտնվում են հիվանդանոցում և ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն: Վիրավորված անձինք են Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]