Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Երևաննախագիծ» ՓԲԸ-ն ստացել է միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխանության սերտիֆիկատ

 «Երևաննախագիծ» ՓԲԸ-ն ստացել է միջազգային ստանդարտի պահանջներին 
համապատասխանության սերտիֆիկատ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևաննախագիծ» ՓԲԸ-ն ստացել է միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխանության սերտիֆիկատ: Բնակելի, հասարակական, կոմունալ շինարարության օբյեկտների, ինժեներական հաղորդակցուղիների համակարգերի, ավտոմոբիլային ճանապարհների, թունելների, կամուրջների, գետնուղիների նախագծերի մշակման ու գեոդեզիական, ինժեներա-երկրաբանական աշխատանքների իրականացման նկատմամբ ներդրված որակի կառավարման համակարգի համար Երևանի քաղաքապետարանի «Երևաննախագիծ» ՓԲԸ-ն ստացել է ԻՍՕ 9001-2008 «Որակի կառավարման համակարգեր. Պահանջներ» միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխանության սերտիֆիկատ։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: ԻՍՕ 9000 շարքի միջազգային ստանդարտները որակի միջազգային փաստաթղթերի հիմնարար համալիր է, որը ներառում է կիրառման բազմաթիվ բնագավառներ։ Դրանք սահմանում են որակի կառավարման համակարգի նկատմամբ այնպիսի պահանջներ, որոնք ապահովում են կոնկրետ արտադրանքի մրցունակությունը և որակը։ Ընդ որում՝ նշված ստանդարտներն արտացոլում են որակի բնագավառում համաշխարհային փորձը և դիտարկում են որակի ապահովման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ` մարքեթինգից մինչև արտադրանքի ուտիլիզացիա։

ԻՍՕ-ի նպատակը միջազգային ստանդարտացման և զարգացման միջոցով պետությունների միջև ապրանքների և ծառայությունների փոխանակման ապահովմանը, ինչպես նաև տնտեսական և գիտատեխնիկական բնագավառներում համագործակցության զարգացմանը նպաստելն է։ Նշենք նաև, որ արդյունավետ գործունեության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման մեջ մեծ ավանդի համար Երևանի քաղաքապետարանի «Երևաննախագիծ» ՓԲԸ-ն Հասարակական պարգևների և կոչումների Միջազգային կազմկոմիտեի կողմից արժանացել է «Եվրասիական Պետությունների Միության առաջատար ձեռնարկություն» կոչմանը։ Անձնական ներդրման և պրոֆեսիոնալ գործունեության համար ընկերության տնօրեն, ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր Սիրեկան Օհանյանը պարգևատրվել է «Եվրասիական Պետությունների Միության պատվավոր քաղաքացի» շքանշանով: Ընկերության ևս երեք աշխատակից պարգևատրվել է «Եվրասիական Պետությունների Միության պատվավոր քաղաքացի» պարգևանշանով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]