Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իտալիայի ոստիկանությունը էվակուացրել է Միլանի մետրոյի «Centrale» կայարանի ուղևորներին

Իտալիայի ոստիկանությունը էվակուացրել է Միլանի մետրոյի «Centrale» կայարանի ուղևորներին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ոստիկանությունը էվակուացրել է Միլանի մետրոյի «Centrale» կայարանի ուղևորներին: Պատճառը կասկածելի առարկայի հայտնաբերումն է: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով BBC-ին:

Ոստիկանները ստիպված են եղել դադարեցնել գնացքների շարժը մի քանի ուղղություններով: Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ, մետրոյի կայարանում հայտնաբերվել է փայտե տուփ` լարերով և լիցքավորման սարքերով: Այն ավելի ուշ պայթեցվել է մասնագետների կողմից:

Ուղևորների շրջանում խուճապ չի եղել: Դեպքի առնչությամբ իրականացվում է քննություն: Նշենք, որ Ֆրանսիայում և Գերմանիայում ահաբեկչական գործողություններից հետո Իտալիայում անվտանգության միջոցառումերն ուժեղացվել են:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]