Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մեկնարկել է հերթական հավաքը Խորենացի փողոցում

Մեկնարկել է հերթական հավաքը Խորենացի փողոցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԵՐԵՎԱՆ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդին հարակից տարածքում՝ Խորենացի փողոցում, հուլիսի 25-ի երեկոյան մեկնարկել է հերթական ամենօրյա հավաքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հավաքի ընթացքում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը նշեց, որ օրվա ընթացքում կարողացել են հաղորդակցվել ՊՊԾ գունդը գրաված զինված անձանց հետ, մինչ հավաքի մեկնարկը որևէ զարգացում չի եղել և փոփոխություններ չկան:

Ենիգոմշյանի խոսքով՝ որևէ փոփոխություն չկա նաև իշխանությունների և զինված խմբի միջև բանակցությունների առումով, չնայած նրան, որ բանակցողի դերում Արցախի հերոս, Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Վիտալի Բալսանյանին փոխարինել է «Սիսիանի» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը:

Այնուհետև «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հանդես եկավ հայտարարութամբ: Հարթակում են նաև «Ժառանգության» անդամ Դավիթ Սանասարյանը, «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ, երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանը և այլք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]