ԱՄՆ-ը հաստատում է Պակիստանի թալիբների առաջնորդի սպանության տեղեկությունը
20:46, 25 Հուլիս 2016
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանի թալիբների առաջնորդ Մանգալ Բահխը ոչնչացվել է նախորդ օրը: Նրա ոչնչացման տեղեկությունը հաստատել է ԱՄՆ-ն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այդ մասին տեղեկացրել է Աֆղանստանի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Հանաիֆ Աթմարը:
«Առաջնորդներից մեկը ոչնչացվել է: Նա Մանգալ Բահխն է, որ Պակիստանի թալիբների առաջնորդն էր: Նա սպանվել է անօդաչու թռչող սարքի հարվածներից հետո: Ամերիկյան կողմը դա հաստատել է»,-ասել է Աթմարը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում