1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Արցախգազ»-ը բնական գազի վաճառքի սակագների վերանայման հայտ է ներկայացրել

«Արցախգազ»-ը բնական գազի վաճառքի սակագների վերանայման հայտ է ներկայացրել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ- ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախգազ» ՓԲԸ-ն հուլիսի 25-ին հայտ է ներկայացրել ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով բնական գազի վաճառքի սակագների վերանայման նպատակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Արցախգազ» ՓԲԸ մամուլի ծառայությունը հայտնել է, որ ընկերության կողմից առաջարկվել է մինչև 10.000 խմ սպառողների համար գործող 156 դրամ սակագինը նվազեցնել և դարձնել 146.7 դրամ: Իսկ 10.000 խմ և ավելի սպառողների համար գործող 276,98 ԱՄՆ դոլար սակագինը նվազեցնել և դարձնել 257,56 դոլար:

ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը հայտն արդեն վերցվել է ուսումնասիրության: Առաջիկայում Հանձնաժողովը կկազմակերպի քննարկումներ «Արցախգազ» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման նպատակով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]