Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թուրքիայում առողջապահության ոլորտի հինգ հազար աշխատակից ազատվել է աշխատանքից

Թուրքիայում առողջապահության ոլորտի հինգ հազար աշխատակից ազատվել է աշխատանքից

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի առողջապահության նախարարության շուրջ հինգ հազար աշխատակիցներ հեռացվել են աշխատանքից՝ երկրում հեղափոխության փորձի հետաքննության շրջանակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Anadolu գործակալությունը, այդ մասին տեղեկացրել է Թուրքիայի առողջապահության նախարար Ռեջեփ Ակդագը: 

 «Հինգ օրվա ընթացքում նախարարությունում ինտենսիվորեն աշխատում է հանձնաժողովը՝ իմ մասնակցությամբ: Աշխատանքից ազատվել է հինգ հազար մարդ»,- ասել է Ակդագը:

Հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայում տեղի է ունեցել հեղափոխության փորձ, որը կանխվել է իշխանությունների կողմից: Համաձայն վերջին տվյալների՝ դիմակայության հետևանքով Ստամբուլում և Անկարայում զոհվել է 246 մարդ, ավելի քան երկու հազարը ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:   

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]