Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ըստ հարցման արդյունքների` Թրամփը հանրաճանաչությամբ առաջ է անցել Քլինթոնից

Ըստ հարցման արդյունքների` Թրամփը հանրաճանաչությամբ առաջ է անցել Քլինթոնից

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահի թեկնածու, հանրապետական Դոնալդ Թրամփը հանրաճանաչությամբ շրջանցում է իր մրցակից, դեմոկրատ Հիլարի Քլինթոնին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, CNN-ի կողմից անցկացված սոցոլոգիական հարցման արդյունքների համաձայն, նա ստացել է հարցման մասնակիցների ձայների 48 տոկոսը, իսկ Հիլարի Քլինթոնը` 45 տոկոսը:

Հարցում անցկացնողները նշել են, որ Թրամփի հասարակական աջակցության մեծացումը կատարվում է ի հաշիվ այն քաղաքացիների, որոնք չեն կողմնորոշվել իրենց կուսակցական պատկանելության հարցում: Այդ կատեգորիայում քաղաքացիների 43 տոկոսը նշել է, որ Օհայո նահանգում անցկացված հանրապետականների համագումարից հետո նրանք ավելի շատ հակված են ընտրություններին աջակցել Թրամփին, իսկ 41 տոկոսն էլ ասել է, թե հիսաթափված է նրանից:

Նշենք, որ ԱՄՆ նախագահական ընտրություններն անցկացվելու են նոյեմբերի 8-ին:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]