Հունիսի 22-25-ը արձանագրվել է սպանության փորձի և մահվան ելքով վնասվածք հասցնելու 1-ական դեպք
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 22-ից 25-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի, մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու և ավազակային հարձակման 1-ական դեպք, որոնք բացահայտվել են:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 35 դեպքից բացահայտվել է 29-ը:
Բացահայտվել է գողության՝ 8, խարդախության՝ 6, կողոպուտի և գույքի դիտավորությամբ ոչնչացման՝ 2-ական, յուրացման, շորթման, ավտոմեքենա փախցնելու, դրամանենգության և խուլիգանության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 2 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար, ինչի հետևանքով 39 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում