Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Լևոն Յոլյանն Իրանում կքննարկի էներգետիկայի, գազի և նավթի ոլորտում համատեղ ծրագրերի ընթացքը

Լևոն Յոլյանն Իրանում կքննարկի էներգետիկայի, գազի և նավթի ոլորտում համատեղ ծրագրերի ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի էներգետիկայի նախարար Լևոն Յոլյանն Իրանի Իսլամական Հանրապետությունում եռօրյա այցի ընթացքում իրանական կողմի հետ կքննարկի էներգետիկայի, գազի, նավթի, նավթաքիմիայի և հանքարդյունաբերության բնագավառներում համատեղ ծրագրերի ընթացքը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով egov.am կայքը, այդ մասին նշված է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշման մեջ: Ըստ որոշման՝ Լևոն Յոլյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 25-27-ը գործուղել է ԻԻՀ (Թեհրան)՝ էներգետիկայի, գազի, նավթի, նավթաքիմիայի և հանքարդյունաբերության բնագավառներում Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև համատեղ ծրագրերի ընթացքը, ինչպես նաև հետագա համագործակցության հարցերը քննարկելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]