Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Իսլամական պետություն»-ը իր վրա է վերցրել Անսբախում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը

«Իսլամական պետություն»-ը իր վրա է վերցրել Անսբախում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել Բավարիայի Անսբախ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին: 

Այն, որ Անսբախում տեղի ունեցածն ահաբեկչություն է, այդ մասին ավելի վաղ հայտարարել էր Բավարիայի դաշնային նահանգի Ներքին գործերի նախարար Յոահիմ Հերմանը: Նրա խոսքով, պայթյուն իրականացրած սիրիացու հեռախոսում հայտնաբերվել է վիդեոնյութ, որում նա արաբերենով խոսել է հարձաման սպառնալիքի մասին: Դրանից բացի, պայթյուն իրականցնողը հավատարմության երդում է տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդին:  

Հուլիսի լույս 25-ի գիշերը Անսբախ քաղաքում տեղի է ունեցել պայթյուն երաժշտական փառատոնի անցկացման վայրի հարևանությամբ: Պայթյունի ժամանակ շուրջ 2,5 հազար մարդ վերադառնում էր տուն: Պայթյունի հետևանքով մահացել է 1 մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]