1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիան լրացուցիչ ընդունելություն է հայտարարել

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիան լրացուցիչ ընդունելություն է 
հայտարարել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիան լրացուցիչ ընդունելություն է հայտարարել բակալավրի կրթական ծրագրով «Իրավագիտություն» մասնագիտությամբ «Իրավագիտության բակալավր» որակավորմամբ ուսուցման համար։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նշված է. «ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիան (այսուհետ՝ ակադեմիա) իրականացնում է բակալավրի կրթական ծրագրով «Իրավագիտություն» մասնագիտությամբ «Իրավագիտության բակալավր» որակավորմամբ ուսուցում: Ուսման տևողությունը 4 տարի է: Շրջանավարտներին  շնորհվում է «ոստիկանության լեյտենանտ» կոչում, և նրանք նշանակվում են ՀՀ ոստիկանության համապատասխան ծառայությունների միջին խմբի պաշտոններում:

Ակադեմիայում ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձևով պետական պատվերի շրջանակներում (անվճար): Սովորողները համարվում են ՀՀ ոստիկանության ծառայողներ, և նրանց տրվում է կրթաթոշակ:

 Ակադեմիայի լրացուցիչ ընդունելության համար կարող են դիմել առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության 18-ից մինչև 30 տարեկան և 160 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող արական սեռի այն քաղաքացիները, ովքեր իրենց անձնական հատկանիշներով, առողջական վիճակով ու ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները և անցել են պարտադիր զինվորական ծառայություն կամ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ-ե» կետերով, 13-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքերով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից»:

Լրացուցիչ ընդունելության այլ պայմաններին կարելի է ծանոթանալ այստեղ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]