Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Անսբախ քաղաքում տեղի ունեցած պայթյունը ահաբեկչական գործողություն է. Բավարիայի ՆԳՆ

Անսբախ քաղաքում տեղի ունեցած պայթյունը ահաբեկչական գործողություն է. Բավարիայի ՆԳՆ

ԵՐԵՎԱՆ,  25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բավարիայի դաշնային նահանգի Ներքին գործերի նախարար Յոահիմ Հերմանը հայտարարել է, որ գերմանական Անսբախ քաղաքում տեղի ունեցած պայթյունը ահաբեկչական գործողություն է: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին: Նրա խոսքով, այդ մասին վկայում է տեսագրությունը, որը եղել է պայթյունն իրականացրած անձի հեռախոսում: Նա ընդգծել է, որ տեսանյութում  արաբերենով խոսվում  է հարձակման սպառնալիքի մասին:

Դրանից բացի, պայթյունն իրականացրած սիրիացին տեսագրության մեջ հավատարմության երդում է  տալիս «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդին:

Հուլիսի լույս 25-ի գիշերը Անսբախ քաղաքում տեղի է ունեցել պայթյուն երաժշտական փառատոնի անցկացման վայրի հարևանությամբ: Պայթյունի ժամանակ շուրջ 2,5 հազար մարդ վերադառնում էր տուն: Պայթյունի հետևանքով մահացել է 1 մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]