Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Moody`s-ն Ադրբեջանի տնտեսության կանխատեսումն իջեցրել է մինչեւ «0»

Moody`s-ն Ադրբեջանի տնտեսության կանխատեսումն իջեցրել է մինչեւ «0»

ԵՐԵՎԱՆ, 225 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային վարկանիշային Moody`s գործակալությունը ավելի է վատացրել Ադրբեջանի տնտեսության գծով կանխատեսումը: Գործակալությունը վերանայել է հունիսյան իր կանխատեսումը` 2017 թվականին իրական ՀՆԱ-ի աճը 1 տոկոսից  իջեցնելով 0 տոկոսի:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Թուրան»-ը` նշելով, որ 2016 թվականին գործակալությունը կանխատեսում է Ադրբեջանի ՀՆԱ-ի իջեցում մինչեւ 0,7 տոկոս: 

Mody`s-ը նշել է այն ռիսկերը, որոնք կարող են բերել Ադրբեջանի տնտեսության աճի տեմպերի իջեցմանը` հաշվի առնելով ֆինանսական հատվածում իրադրության վատացումը, բնակչության գնողունակության վրա մանաթի արժեզրկման ազդեցությունը եւ երկնիշ արժեզրկման աճը: Ադրբեջանի մակրոտնտեսական կանխատեսումների վատացումը կապված է էներգետիկ շուկաների գնահատականի հետ, եւ նավթի գների գծով սպասումների նվազումով: Բացի այդ, Moody`s-ը նշել է Ադրբեջանի ֆինանսական համակարգի վրա ճնշման աճը, վճարային հաշվեկշռի վիճակը, ինչպես նաեւ ազգային արժույթի նկատմամբ վստահության անկումը եւ բանկային համակարգի դոլարացումը:

Կանխատեսվում է, որ ՀՆԱ-ի նկատմամբ արտաքին պարտքը 2014 թվականին եղած 11,2 տոկոսից  մինչեւ տարեվերջ կաճի մինչեւ 29,6 տոկոսի:

Ադրբեջանցի հայտնի տնտեսագետ-փորձագետ Նեմաթ Ալիեւը Facebook-ի իր էջում հայտնում է, որ Ադրբեջանում արտադրվող Համախառն ներքին արդյունքը 2016 թվականի առաջին կեսին 9,7 մլրդ դոլարի կորուստ է ունեցել: Այդ կորուստների 70 տոկոսն ընկնում է ոչ նավթային բնագավառների բաժնեմասին: Նման վիճակը ի չիք է դարձնում ոչ նավթային հատվածի ապագայի հետ կապված բոլոր հույսերը: 

«Ավելի շատ կորուստ տալու գործում Ադրբեջանն առաջ է անցել ոչ միայն տարածաշարջանի, այլ նաեւ Միջին Ասիայի երկրներից: Չպետք է մոռանալ, որ անցյալ տարի Ադրբեջանը ՀՆԱ-ի գծով 22 մլրդ դոլար կորուստ է գրանցել: Այսպիսով, միլիարդավոր դոլար եկամուտներից զրկված ադրբեջանական տնտեսությանը լավ հեռանկար չի սպասում», -Facebook-ի իր էջում գրել է Նեմաթ Ալիեւը: 

Fins.az լրատվական կայքը հայտնել է, որ 2016 թվականի առաջին կիսամյակում Ադրբեջանի արտաքին առեւտրային շրջանառությունը կազմել է 7,868 մլրդ դոլար, ինչն այդ երկրի Մաքսային կոմիտեի համաձայն` անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ, 28,05 տոկոսով ցածր է:

Այս տարվա առաջին կեսին, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ, 38,67 տոկոսով նվազել է Ադրբեջանից ապրանքների արտահանման ծավալը, իսկ ներմուծման ծավալը կրճատվել է 13,98 տոկոսով: 2016 թվականի առաջին կեսին Ադրբեջանի արտաքին առեւտրում բացասական հաշվեմնացորդը կազմել է 225 մլն 770 հազար դոլար:

 ԱՊԱ լրատվական գործակալությունը` հղում կատարելով Ադրբեջանի ԿԲ-ին ավելի վաղ հաղորդել է, որ Ադրբեջանի կենտրոնական բանկի արտարժույթի պահուստը 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 4,2839 մլրդ դոլար, ինչը 4,2363 մլրդ դոլարով կամ 1,99 անգամ փոքր է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանում եղած ցուցանիշից: Ըստ տեղեկատվության` հունիսին Ադրբեջանի ԿԲ-ի արտարժույթի պահուստը, մայիսի համեմատ, 0,4 մլն դոլարով կամ 0,01 տոկոսով նվազել է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]