Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Լաերսիո Գոմես Կոստան վերադարձավ «Բանանց»

Լաերսիո Գոմես Կոստան վերադարձավ «Բանանց»

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  26-ամյա բրազիլացի ֆուտբոլիստ Լաերսիո Գոմես Կոստայի և «Բանանց» ֆուտբոլային ակումբի միջև ստորագրվել է նոր պայմանագիր:

 «Մեզ համար ուրախալի է, որ երկար մտածելուց հետո Լաերսիոն, այնուամենայնիվ, որոշում կայացրեց ընդունել մեր կողմից նախապես առաջարկված պայմանները և վերադառնալ «Բանանց»: Իհարկե, ափսոսում ենք, որ թիմի լավագույն ռմբարկուն չօգնեց «Բանանց»-ին «Եվրոպա լիգա»-ի հանդիպումներում, սակայն, ամեն դեպքում, ակումբն ուրախ է նրա վերադարձի կապակցությամբ, և հուսով ենք, որ Լաերսիոն իր արդյունավետ խաղով կօգնի «Բանանց»-ին հասնելու առաջիկա մրցաշրջանում իր առջև դրված նպատակներին»,- նշել է «Բանանցի» գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանը:

«Արմենպրես»-ը հայտնում է,որ տեղեկությունը հաղորդում է «Բանանց»-ի լրատվության բաժինը:

Բրազիլացի ֆուտբոլիստն իր գոհունակությունն է հայտնել «Բանանց» վերադառնալու կապակցությամբ.

 «Շատ գոհ եմ, որ վերադառնում եմ «Բանանց» և կրկին այստեղ խաղալու հնարավորություն ունեմ: Հուսով եմ, որ թիմի հետ կհաջողվի նոր տիտղոսներ նվաճել»,- ասել է Լաերսիո Գոմես Կոստան:

Լաերսիոն «Բանանց»-ի կազմում է հանդես եկել 2015/16 մրցաշրջանում՝ Հայաստանի առաջնության և գավաթի խաղարկության 27 խաղում դառնալով 15 գոլի հեղինակ:

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]