Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Բազե 2016»-ում շեշտը կդրվի թիմային մրցաձևերի վրա

«Բազե 2016»-ում  շեշտը կդրվի թիմային մրցաձևերի վրա

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բազե 2016»-ի մեկնարկին մնացել է  մոտ մեկ ամիս ժամանակ:  Օգոստոսի 22-ից 28-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում կանցկացվի «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը։  «Արմենպրես»-ի հետ զրույցում  «Բազե» հավաքի տնօրեն Հրաչյա Ստեփանյանը հայտնեց, որ հավաքի ընթացքում մասնակիցներն ուժերը կչափեն մշակութային, ինտելեկտուալ և մարզական մրցույթներում։

«Հավաքին մասնակցելու են Հայաստանի, Արցախի, սփյուռքի և Ջավախքի շուրջ 500 երիտասարդներ։ «Բազե» հավաքի նպատակն է բացահայտել տաղանդաշատ երիտասարդների, նրանց տալ ինքնադրսևորման հնարավորություն, մասնակիցների շրջանում սերմանել թիմային աշխատանքի և արդար մրցակցության ոգի»-նշեց Հրաչյա Ստեփանյանը:

Մրցումներն անցկացվելու են սեղանի թենիս, բազկամարտ, մինի ֆուտբոլ, լող, վոլեյբոլ, շախմատ, ազգային խաղեր, սպորտլանդիա, պարանի ձգում մարզաձևերում։  Սպորտային մրցույթներն անցկացնելիս հավաքի կազմակերպիչները համագործակցելու  են մարզական ֆեդերացիաների հետ, որոնք էլ տրամադրելու են մրցավարներ։  Ներճակատային մրցումներում հաղթողները ստանալու են  պատվոգրեր և մեդալներ, իսկ միջճակատային մրցումներում հաղթողները կարժանան «Բազե» հավաքի խորհրդանշական արձանիկի։

Երկու տարի առաջ «Բազեի» մրցաձևերից հանվել է հրաձգությունը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում  Հրաչյա Ստեփանյանը հայտնեց, որ հրաձգության մրցույթները դադարեցվել են անվտանգության դրդապատճառներից ելնելով, և որ շեշտը դրվում է այնպիսի մարզական միջոցառումների վրա, որոնք զանգվածային են։ 

«Բազե 2016»-ի ձևաչափի մեջ շատ կարևոր են երկրպագուների դերը և միջոցառման մասսայականությունը։

 

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]