Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայկական պատվիրակությունը մասնակցել է Օզոնային շերտի պահպանմանը վերաբերող կոնֆերանսին

Հայկական պատվիրակությունը մասնակցել է Օզոնային շերտի պահպանմանը 
վերաբերող կոնֆերանսին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննայում հուլիսի 22-23-ը կայացել է «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության կողմ երկրների երրորդ արտահերթ հանդիպումը, որին նախորդել էին բաց կազմով աշխատանքային խմբի 37-րդ և 38-րդ հանդիպումները՝ կլիմայի փոփոխությանը նպաստող հիդրոֆտորածխածինների (ՀՖԱ-ներ) փուլային կրճատման մասին միջազգային բանակցությունների անցկացման նպատակով։  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում տեղի են ունեցել մի շարք կլոր սեղան-քննարկումներ, որոնք պետք է հիմքեր ստեղծեն  2016 թվականին Մոնրեալի արձանագրության հերթական ուղղումն ընդունելու համար, որի շնորհիվ հնարավոր կլինի օզոնային շերտի վերականգնման հարցում օգտագործել արդյունավետ համարվող  մեխանիզմներ բնապահպանական կարևորագույն խնդրի՝  ՀՖԱ-ների կրճատման ուղղությամբ։

Հայաստանի Հանրապետությունից արտահերթ հանդիպմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը և ՀՀ բնապահպանության նախարարության Օզոնի ազգային կենտրոնի համակարգող Լիաննա Ղահրամանյանը:

Խաչիկ Հակոբյանը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի պահպանության ծրագրի պատվիրակությունների հետ, որոնց ընթացքում քննարկվել են Հայաստանի հետ համատեղ իրականացվող և նախատեսվող ոլորտային ծրագրերը:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին և կարևորելով կլիմայի փոփոխությունների բացասական ազդեցությունը մեղմելու ուղղությամբ ձեռնարկվող միասնական ջանքերը՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին իր ելույթում մասնավորապես նշել է. «ՀՖԱ-ների կրճատման վերաբեյալ Մոնրեալի արձանագրության ուղղման շնորհիվ մենք կկարողանանք ձեռնարկել կարևորագույն միասնական քայլերից մեկը՝ կլիմայի փոփոխության վատագույն ազդեցությունները  կանխարգելելու և Երկիր մոլորակի յուրաքանչյուր անկյունում բնակվող մարդկանց ապագան պաշտպանելու համար»։

Հայկական կողմը, համաձայնելով վերոհիշյալ մտքերի հետ, ընդգծել է, որ մարդիկ կարող են և պարտավոր են հոգ տանել այն մոլորակի մասին, որտեղ ապրում են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]