Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքագետը բացառում է Թուրքիայի մասնակցությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին

Թուրքագետը բացառում է Թուրքիայի մասնակցությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան հեղաշրջման փորձից հետո այլևս ի վիճակի չէ ազդեցություն ունենալ ԼՂ հակամարտության հիմնհարցի կարգավորման գորրծընթացի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 25-ին հրավիրված ասուլիսում այս մասին նշեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը: «Թուրքիայի մեծ ցանկության դեպքում էլ չի կարող շատ ակտիվ գործունեություն ծավալել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի առնչությամբ, որովհետև այդ հակամարտության կարգավորման նախաձեռնությունը պատկանում է Մինսկի խմբի եռանախագահող երկրներին և նրանց կողմից այդ պետության ակտիվությունը կդիտվի , որպես ոտնձգություն իրենց նախաձեռնությանը»,- նշեց Չաքրյանը:

Ըստ թուրքագետի՝ Թուրքիայում անհաջող հեղաշրջումից հետո թուրքական բանակը ամբողջովին հեղինակազրկվեց և Էրդողանը աստիճանաբար երկիրը դարձնում է ոստիկանական պետություն: Նա նշեց նաև, որ Թուրքիայի ապակայունացումից բացի, ավելի կսրվեն փոխհարաբերությունները Արևմուտքի հետ, քանի որ Թուրքիայի նախագահի, վարչապետի և մի քանի նախարարի կողմից սանձարձակություններ են թույլ տվել արևմտյան երկրների նկատմամբ:

«Այդ սանձարձակություններից է աշխատանքի և սոցապահովության նախարար Սուլեյման Սոյլույի հայտարարությունը, որտեղ նա համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ-ն մասնակցություն է ունեցել հեղաշրջման փորձին՝ պատճառաբանելով ամերիկյան թերթերում ապստամբ զինծառայողների օգտին հոդվածները: Մյուս հայտարարությունը հնչել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդայի կողմից, որտեղ նա բացահայտորեն ասաց , որ ԱՄՆ-ի իշխանությունները շատ լավ գիտեն, որ հեղաշրջումը կազմակերպել է Ֆեթուլահ Գյուլենը: Բայց այս հայտարարությունից դեռ մեկ օր առաջ Բարաք Օբաման հայտարարել էր, որ ԱՄՆ-ին վերագրվող հայտարարություններն անհիմն են և իրականությանը չեն համապատասխանում»,- ասաց Չաքրյանը:

Մյուս հանգամանքը, որը սրեց հարաբերությունները Արևմուտքի հետ, թուրքագետի խոսքով, Թուրքիայի իշխանության կողմից մահապատժի վերականգման մասին հայտարարություններն են, ինչը շատ բացասական արձագանք ստացավ Արևմուտքի, մասնավորապես՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կողմից:
 

Հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի արդյունքում զոհվել է 246, վիրավորվել  2185 մարդ: Հեղաշրջման փորձի մասնակցության մեղադրանքով ձերբակալվել է 13 հազար մարդ, որից 4 հազարը զինվորականներ են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]