Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրանական մամուլը դարձյալ ստորացրել է թուրքերին

Իրանական մամուլը դարձյալ ստորացրել է թուրքերին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական մամուլում դարձյալ թուրքերին ստորացնող հրապարակում է կատարվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, իրանական «Թերհե Nou» օնլայն թերթում հրապարակված հեքիաթի հերոսը, որը պատմում է թուրք-իրանական պատերազմի մասին, թուրքերին մարդ չի համարել:Հեքիաթում հերոսն ասում է. «Մենք թուրքերին մարդ չենք համարում: Թուրքերը կին են, իսկ պարսիկները` տղամարդ: Թող թուրքերը գնան կանանց պես բուրդ գզեն»: 

Իրանական մամուլում դա թուրքերին հասցված առաջին վիրավորանքը չէ: Ավելի վաղ` 2006 թվականի մայիսի 22-ին, 2015 թվականի նոյեմբերի 9-ին եւս իրանական մամուլի տարբեր «հերոսներ» վիրավորական արտահայտություններ են արել թուրքերի հասցեին, ինչն ավելի խիստ դժգոհություն էր առաջացրել ոչ թե Թուրքիայում, այլ Ադրբեջանում, որտեղ նախկինում իրենց «աղվանքցի» համարողներն այժմ էլ «թուրք» են հայտարարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]