Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ոստիկանները Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել են հետախուզվողի

Ոստիկանները Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել են 
հետախուզվողի

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության աշխատակիցները որոնողական գործողությունների արդյունքում հայտնաբերել են հետախուզվողների: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, հուլիսի 25-ին`ժամը 00.05-ին, Մ. Խորենացու փողոցում հայտնաբերել և բերման են ենթարկել 1991 թ. ծնված Վանիկ Հ.-ին: Նա հուլիսի 4-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով:

Հուլիսի 25-ին` ժամը 00.05-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Էդուարդ Դ.-ն, որը հունիսի 29-ից ՌԴ Մոսկվա քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդվածի (թմրանյութ պահելը) 1-ին մասի մեղադրանքով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]