Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Որոտանի համալիրում նախատեսվում է էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը հասցնել 1 միլիարդ կՎտ/ժամի

Որոտանի համալիրում նախատեսվում է էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը հասցնել 1 
միլիարդ կՎտ/ժամի

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որոտանի համալիրի մեջ մտնող երեք հիդրոկայանները սնող Սպանդարյանի ջրամբարում առկա է շուրջ 162 մլն խորանարդ մետր ջուր, ինչը գրեթե 20 միլիոնով ավելի է նախորդ տարվանից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սյունիքի մարզ այցելության ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Որոտանի համալիրը շահագործող «Կոնտուր գլոբալ» ընկերության արտադրության ղեկավարի տեղակալ Գագիկ Մկրտչյանը: Նա տեղեկացրեց, որ Սպանդարյանի ջրամբարում կուտակվող յուրաքանչյուր խորանարդ մետր ջրից արտադրվում է 2.8 կՎտ էլեկտրաէներգիա: «Մինչ օրս (հուլիսի 15-ի դրությամբ) ընկերությունն արտադրել է 400 և ավելի միլիոն Կ/Վտ էներգիա, մինչ տարվա վերջ Որոտանի համալիրում նախատեսվում է էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը հասցնել ավելի քան 1 միլիարդ կՎտ ժամի»,-հայտնեց Գագիկ Մկրտչյանը:

Նրա խոսքով` մեկ տարվա ընթացքում, ինչ ամերիկյան «Կոնտուր գլոբալ» ընկերությունը դարձել է Որոտանի ՀԷԿ-երի համալիրի սեփականատերը, չի գրանցվել որևէ վթար: Այնուամենայնիվ, առաջիկա տարիներին ընկերությունում արդիականացման ծրագրեր են նախատեսվում: «Արդեն հայտարարված է խորհրդատվական մրցույթ, որ մշակվեն ջրամբարների բնապահպանության, անվտանգության և հուսալիության բարձրացմանն ուղղված միջոցառումներ, նախատեսվում է նաև իրագործել վերակառուցման ծրագիր: Եթե անվտանգության ծրագրերի ժամանակացույցը, միջոցառումների մշակումը նախատեսված է 18 ամսում, ապա վերակառուցման ծրագրերը կիրականանան 3-4 տարում»,-ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ միջոցառումների արդյունքում 30 տարվա հուսալիության երաշխիք կապահովվի:

Բնապահպանական ու անվտանգության ծրագրերը գնահատվում են 4-5 միլիոն դոլարի սահմանում, վերակառուցման ծրագիրը` 50 միլիոն եվրո:

Սպանդարյանի ջրամբարի ընդհանուր տարողությունը 257 միլիոն խորանարդ մետր է, ջրամբարում ջրի ամենաբարձր մակարդակը 2058 մետր է, ամենաբարձր դիմային մակարդակը` 2063 մետր, ներկայում` ջրամբարի մակարդակը 2052.45 մետր է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]