Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Չինաստանում առնվազն 164 մարդ Է զոհվել տեղատարափ անձրեւների հետեւաքով, եւս 125-ն անհայտ կորել Է

Չինաստանում առնվազն 164 մարդ Է զոհվել տեղատարափ անձրեւների հետեւաքով, եւս 125-ն անհայտ կորել Է

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի տասը տարածաշրջաններում առնվազն 164 մարդ Է զոհվել տեղատարափ անձրեւների եւ դրանց հարուցած հեղեղումների հետեւանքով: Ինչպես հուլիսի 25-ին հաղորդել Է «Սինա» լրատվական պորտալը, եւս125 բնակիչ համարվում Է անհայտ կորած, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պորտալի տվյալներով տարերքի հարվածը վնաս Է հասցրել ընդհանուր առմամբ14,8 միլիոն մարդու, եւս 514 հազարը տարահանված Է վտանգավոր շրջաններից: Առնվազն 125 հազար ժամանակավորապես բնակափոխ անձինք զրկվել են օթեւանից: Տարերքը ոչնչացրել Է 126 հազար շենք, եւս 344 հազար շինություն տարբեր վնասվածքներ Է ստացել:   ՝

Աղետից ուղղակի տնտեսական վնասն արդեն հասել Է 31,14 միլիարդ յուանի (շուրջ 4,66 միլիարդ դոլարի): Ինչպես նշել Է «Սինան», վատ եղանակը վնասներ Է պատճառել կենտրոնական ենթակայության Պեկին եւ Տյանցզին քաղաքներին, Հեբեյի, Շանսիի, Լյաոնինի, Ցզիլինի, Հեյլունցզյանի, Շանդունի եւ Հենանի նահանգներին, ինչպես նաեւ Ներքին Մոնղոլիայի Վարչական Շրջանին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]