Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Գյումրիում կավելանա խաղահրապարակների թիվը

Գյումրիում կավելանա խաղահրապարակների թիվը

ԳՅՈՒՄՐԻ, 25  ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում կավելանա խաղահրապարակների թիվը: Նոր խաղահրապարակներ կկառուցվեն հիմնականում այն տարածքներում, որտեղ ավելի շատ երեխաներ հնարավորություն կունենան օգտվելու այդ խաղահրապարակներից: Ներկայում քաղաքում հայտարարված է 5 խաղահրապարակի կառուցման մրցույթ, ևս 5-10 քաղահրապարակ կկառուցվի մասնավոր հատվածի ներդրումների հաշվին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, թեև համայնքային բյուջեում  հենց այդ նպատակով գումար նախատեսված չէ, սակայն բյուջեն ունի համապատասխան հոդվածներ, որոնցով գումար կտրամադրվի:

«Իհարկե, կան տարածքներ, օրինակ Գյումրու Շչեդրին փողոցի «68» կոչվող տարածքը, որոնք  շատ մեծ են և միանգամից բարեկարգել ու նոր խաղահրապարակներ տեղադրել դժվար է. այստեղ մեծ խաղահրապարակ միանգամից  կառուցել չի լինի, քանի որ բացի նստարաններից, խաղերից, տարածքում կա նաև դեռ խորհրդային տարիներից մնացած փոքրիկ շատրվան իսկ մի քիչ վերև նաև ֆուտբոլի դաշտ, և այս ամենը վերականգնել և տեղադրել նոր խաղահրապարակ դժվար և ծախսատար է»,-նշեց քաղաքապետը՝ հույս հայտնելով, որ բնակիչները ևս կօգնեն քաղաքապետարանին այս հարցում:

Այս պահին բարեկարգվում է նաև Գյումրու Կայարանամերձ հրապարակի և Իսահակյան փողոցի պուրակները: Սրանք, ըստ քաղաքապետի, աշխատանքների ավարտից հետո, կդառնան գյումրեցիների սիրելի հանգստի գոտիները:

«Ուզում ենք, որ հավասարաչափ քաղաքի բոլոր հատվածներում ունենանք հանգստի գոտիներ, որպեսզի հանգստանալու համար բնակիչները ստիպված չլինեն գնալ կենտրոնական հրապարակ, Ռիժկովի ճեմափողոց, այլ կարողանան հանգստանալ իրենց թաղամասերում»,-նշեց Սամվել Բալասանյանը՝ հավելելով, որ այս ուղղությամբ աշխատանքներ դեռ շատ կան:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]