Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Անսբախում ռեստորանի մոտ տեղի ունեցած պայթյունը կազմակերպել Է մի փախստական Սիրիայից

Անսբախում ռեստորանի մոտ տեղի ունեցած պայթյունը կազմակերպել Է մի փախստական Սիրիայից

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Անսբախ քաղաքում ռեստորանի մոտ տեղի ունեցած պայթյունը կազմակերպել Է մի 27-ամյա փախստական Սիրիայից. նա զոհվել Է միջադեպի ժամանակ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 25-ին այս մասին հայտնել Է Բավարիայի Ֆեդերալ Երկրամասի ներքին գործերի նախարար Յոահիմ Հերմանը, հաղորդել Է Reuters-ը::

Ներքգործնախարարության ղեկավարը չի բացառել, որ կատարվել Է ահաբեկչական գործողություն: Պատահարի վայրում գտնվել Է զոհվածի ձեռքի հեռախոսը: Մոտ ժամանակներս այն կհանձնեն իրավապահ մարմիններին:

Հերմանի խոսքով՝ սիրիացին Գերմանիա Է ժամանել երկու տարի առաջ եւ դիմել՝ իրեն ապաստան տրամադրելու խնդրանքով: Մեկ տարի առաջ խնդրագիրը մերժվել Է, նշում Է ՏԱՍՍ-ը:

Nordbayern.de պորտալը հաղորդում Է, որ ուսապարով տղամարդը փորձել Է ներթափանցել քաղաքում տեղի ունեցող երաժշտական փառատոն: Տեսնելով, որ մուտքում այցելուներին զննում են անվտանգության ծառայության աշխատակիցները՝ սիրիացին հետ Է դարձել եւ գնացել ռեստորանի կողմը:

Reuters-ը հաղորդում Է, որ տղամարդը հայտնի Է եղել ոստիկանությանը. նա երկու անգամ փորձել Է ինքնասպան լինել:

Հուլիսի 24-ին քաղաքի օբերբուրգոմիստեր Կարդա Զայդելը հաղորդել Է, որ հաստատության առջեւ գործել Է պայթուցիկ սարքը: Բավարիայի ներքգործնախարարությունում կարծում են, որ պայթյունը եղել Է ոչ թե պատահական, այլ կանխամտածված: Քրեագետները ձեռնամուխ են եղել աշխատանքների՝ ելնելով այն բանից, որ պայթյունի մեղավորը եղել Է զոհվածը:     

Հուլիսի 24-ին ժամը մոտավորապես 22.00-ին (Երեւանի ժամանակով 24.00-ին) Eugens Weinstube ռեստորանի մոտ տեղի Է ունեցել պայթյուն: Ճշգրտված տեղեկատվության համաձայն՝ տուժել Է 14 մարդ, ծանր վերքեր ոչ ոք չի ստացել: Սակայն բացառված չԷ, որ այս տվյալները ճշտվեն: Պատահարի վայրում աշխատում են կարգի շուրջ 200 պահապաններ եւ 350 փրկարարներ եւ հրշեջ ծառայության աշխատակիցներ: Այս մասին հաղորդել Է DPA գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցչին: Ավելի վաղ Reuters գործակալությունը հաղորդել Էր 12 տուժածների, այդ թվում երեք ծանր վիճակում գտնվողների մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]