Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Յոթ տուրից հետո «Սեւանա լիճ-2016» շախմատի միջազգային մրցաշարում հաստատվել է երկիշխանություն

Յոթ տուրից հետո «Սեւանա լիճ-2016» շախմատի միջազգային մրցաշարում հաստատվել 
է երկիշխանություն

ԳԱՎԱՌ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 7-րդ տուրի ավարտից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորեցին ԱՄՆ հայազգի գրոսմայստեր Սամուել Սեւյանը եւ հնդիկ գրոսմայստեր Վիդիտ Սանթոշը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մրցաշարի մրցավար Նորայր Քալանթարյանը, 7-րդ տուրում խաղաղ ելքով են ավարտվել Արտեմեւ-Սեւյան, Փաշիկյան-Տեր-Սահակյան, Սանթոշ-Գուիջարո պարտիաները: Համառ պայքարում Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է Հովհաննես Գաբուզյանին, Վլադիմիր Օնիշչուկը՝ Յան Դուդային:

7 տուրից հետո երկու առաջատարներից կես միավորով հետ են մնում Յան Դուդան, Սամվել Տեր-Սահակյանը եւ Վլադիսլավ Արտեմեւը, մեկ միավորով՝ Դավիդ Գուիջարոն, մեկուկես միավորով՝ Արման Փաշիկյանը, երկու միավորով՝ Վլադիմիր Օնիշչուկը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը, երեք միավորով՝ Հովհաննես Գաբուզյանը

Հուլիսի 25-ին կկայանա մրցաշարի նախավերջին տուրը: Մրցաշարային աղյուսակի խիտ դասավորությունը հուշում է վերջին երկու տուրերում սպասվելիք լարված ու հետաքրքիր պայքարի մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]