Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրանում հակաահաբեկչական գործողության ընթացքում 23 քուրդ զինյալ է սպանվել

Իրանում հակաահաբեկչական գործողության ընթացքում 23 քուրդ զինյալ է սպանվել

 ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հյուսիս-արևմուտքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից (ԻՀՊԿ – Իրանի ԶՈՒ ընտիր բաղադրիչ) իրականացվող հակաահաբեկչական գործողության արդյունքում ոչնչացվել են 23 զինյալներ։ Այս մասին Press-TV հետուստալիքին հայտնել է ԻՀՊԿ-ի հրամանատարության ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Մաջիդ Արջմանդֆարը։

Նրա խոսքով՝ մինչ վերջերս տարածաշրջանում գործում էին հինգ անօրինական զինված խմբավորումներ, որոնցից երկուսն ամբողջությամբ ոչնչացվել են Իրանի Քրդստան և Արևմտյան Ատրպատական նահանգներում։ Բացահայտվել են զինյալների հենակետերը Իրաքին և Թուրքիային սահմանակից շրջաններում։ Ողջ մնացած ահաբեկիչների հետապնդումը շարունակվում է։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նա ԱՄՆ-ին և Սաուդյան Արաբիային մեղադրել է այն խմբավորումներին աջակցության մեջ, որոնք փորձում են ապակայունացնել իրավիճակն Իրանում։ «Այդ երկու երկրների հատուկ ծառայությունները ապահովում են հանդերձանքով և ֆինանսական աջակցություն են ցուցաբերում (Իրանում գործող) քրդական անջատողական «Փեժակ» խմբավորմանը, որը Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) մասնաճյուղն է»,- նշել է ԻՀՊԿ-ի հրամանատարության ներկայացուցիչը։

ԻՀՊԿ-ի հակաահաբեկչական գործողությունն Իրանի հյուսիս-արևմուտքում շարունակվում է արդեն երկու ամիս։ Դրա նպատակն է «Փեժակ» խմբավորման դիվերսիոն ջոկատների վերացումը։

Կազմակերպությունը ՔԱԿ-ի մասնակցությամբ ստեղծվել է 2003 թվականին՝ Իրանի տարածքում քայքայիչ գործունեություն ծավալելու  համար։ Գործում է հիմնականում Իրաքին սահմանակից իրանական Քրդստան նահանգում։




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]