Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՊՊԾ գնդի տարածքը գրավածների մեջ անհամաձայնություններ կան. հուլիսի 23-ի իրադարձություններն ամոփոփ

ՊՊԾ գնդի տարածքը գրավածների մեջ անհամաձայնություններ կան. հուլիսի 23-ի իրադարձություններն ամոփոփ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը Ժիրայր Սեֆիլյանի հետ քննարկել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված զինված խմբի կողմից զենքը վայր դնելու հնարավերությունը: Բալասանյանի փոխանցմամբ` Սեֆիլյանը դրական է արձագանքել զենքը վայր դնելուն:

«Սեֆիլյանը եւ այստեղ գտնվողների մեծամասնույթունը հրաժարվել են Սարգսյանի հրաժարականի պահանջից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է Բալասանյանը:

Նա նաև համոզմունք է հայտնել, որ թե իշխանությունները, թե զինված խումբը կպահանեն անդորրն ու քաղաքակիրթ լուծումներ կտան բարձրացված հարցերին:

«Սադրանքները կատարվում են նրանց կողմից, ովքեր ցանկանում են արյուն թափել: Նրանք մեր հասարակությունում տեղ չունեն»,- նշել է Բալասանյանը:

Նրա խոսքով` ինքը ստանձնել է միջնորդական դերը ոչ թե այն պատճառով, որ իրեն որեւիցե մեկը խնդրել է, այլ դա համարել է իր պարտականությունը:

Միաժամանակ Խորենացի փողոցում տեղի ունեցող հավաքի ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօրվա իրադարձություններից հետո ինքը կազմակերպչական լիազորությունները փոխանցում «Հիմնադիր խորհրդարանը» ներկայացնողԱլեք Ենիգոմշյանին:

Միևնույն ժամանակ ՊՊԾ գունդը գրաված զինված անձանցից «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ Վարուժան Ավետիսյանն էլ, անդրադառնալով Խորենացի փողոցում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին, նշել է, որ իրենց համար ցանկացած քաղաքական ուժի կողմից «քաղաքացիների ընդվզումը յուրացնելու փորձը դատապարտելի է», իսկ իրենց պահանջները անփոփոխ են:

ՊՊԾ գնդին հարակից չեզոք գոտում ստեղծված մամուլի կետում ասուլիսի ընթացքում հուլիսի 23-ին նաև լսվել են կրակոցներ: Հետագայում պարզվել է, որ օդ կրակոցներն արձակել են տարածքը գրաված զինված անձինք: Լրագրողների անվտանգության  նկատառումներից ելնելով` ասուլիսը դադարեցվել է և նրանք  դուրս են բերվել հատուկ պահպանության տարածքից:

Ավելի վաղ ՊՊԾ գնդի տարածում ստեղծված մամուլի կետի հարակից շրջանում տեղի էր ունեցել նաև գնդի տարածքը գրաված զինված անձանցից Էդգար Սողոմոնյանի և նրա հոր` Մերուժան Սողոմանյանի հանդիպումը, ով հորդորում է որդուն վայր դնել զենքերը և իրեն տուն ուղեկցել, ինչին որդին ականջալուր չի եղել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]