Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գրիգորի Խաչատուրովը պատվաբեր է համարում 3-րդ բանակային զորամիավորման հրամանատարությունն ստանձնելը

Գրիգորի  Խաչատուրովը պատվաբեր է համարում 3-րդ բանակային զորամիավորման հրամանատարությունն ստանձնելը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հուլիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարության 3-րդ բանակային զորամիավորման հրամանատարական կազմին է ներկայացվել զորամիավորման նորանշանակ հրամանատար, գնդապետ Գրիգորի  Խաչատուրովը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորամիավորման հրամանատարական կազմի և տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված միջոցառման ընթացքում բանակային զորամիավորման հրամանատար, գնդապետ Խաչատուրովը շեշտել է, որ պատվաբեր է ստանձնել լավագույն բանակային զորամիավորումներից մեկի հրամանատարի պաշտոնը և վստահեցրել, որ ԲԿ-ի հրամանատարական կազմը շարունակելու է նույն եռանդով և նվիրումով ծառայել ի շահ ազգային բանակի:

Շնորհակալություն հայտնելով ներկաներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար՝ զորամիավորման նախկին հրամանատար, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել զորամիավորման անձնակազմին և տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներին համատեղ աշխատանքի և փոխգործակցության համար: Շեշտվել է, որ անցած տարիներին զգալիորեն ամրապնդվել է զորամիավորման ենթակա ստորաբաժանումների մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության իրականացման, շտաբերի օպերատիվ և մարտական պատրաստության մակարդակը:

Միջոցառման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել զորամիավորման հրամանատարական կազմի և ենթակա ստորաբաժանումների պատրաստվածության մակարդակը և համոզմունք է հայտնել, որ զորամիավորման ստորաբաժանումները միասնական ուժերով կշարունակեն ամբողջությամբ կատարել առաջադրված մարտական խնդիրները:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]