Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մյունխենի ոստիկանությունը չի բացառում հրաձգության եւ Անդերս Բրեյվիկի հարձակման միջեւ կապը

Մյունխենի ոստիկանությունը չի բացառում հրաձգության եւ Անդերս Բրեյվիկի հարձակման միջեւ կապը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենի ոստիկանությունը չի բացառում, որ զինված հարձակումը կապ ունի 2011 թվականին Նորվեգիայում Անդերս Բրեյվիկի իրականացրած կրկնակի հարձակման հետ:  Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով РИА Новости-ն, ասել է ոստիկանության ղեկավար Հուբերտուս Անդրեն:  

Անդերս Բրեյվիկը 2011 թվականի հուլիսի 22-ին Օսլոյի կենտրոնում պայթյունի և նորվեգական աշխատավորական կուսակցության երիտասարդական ճամբարում կատարված հարձակման հեղինակն է: Կրկնակի հարձակումների հետեւանքով զոհվել էր 77 մարդ, վիրավորվել 151-ը:

2016 թվականի հուլիսի 22-ին Գերմանիայի Մյունխեն քաղաքի «Օլիմպիա» առևտրի կենտրոնում զինված հարձակման հետևանքով սպանվել է 9 , հոսպիտալացվել է 27 մարդ: Տեղի ոստիկանությունը հաղորդել է, որ զինված հարձակվողը 18-ամյա իրանցի է եղել: Հանցագործության դրդապատճառները դեռ հայտնի չեն: Ոստիկանության տվյալների համաձայն` երիտասարդը գործել է միայնակ և հավանական տարբերակ է այն, որ քաղաքացիների ուղղությամբ կրակ բացելուց հետո ինքնասպան է եղել:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]