Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 25.07.2016

Սպասվող լրահոս. 25.07.2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք hուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձանց հարձակումը հանգուցալուծման փուլին մոտեցավ: Զինված խմբի կողմից ազատ արձակվեցին պատանդ պահված անձինք: Այս ընթացքում Խորենացի փողոցում տեղի էր ունենում հանրահավաք, որի ժամանակ նկատվում էր քաղաքական որոշ ուժերի ակտիվացում: Ինչ խնդիրներ վերհանեցին երևանյան այս դեպքերը, ինչ զարգացումների սպասել առաջիկայում: Այսօր` հուլիսի 25-ին, հասարակական, քաղաքական գորիչների, փորձագետները կվերլուծեն երևանյան իրադարձությունները:

Հայ փորձագետները շարունակում են վերլուծել  թուրաքական ճգնաժամն ու դրա հնարավոր ազդեցությունը տարածաշրջանի զարգացումների վրա: Նշենք, որ Թուրքիայում ձերբակալութունները  շարունակվում են, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման ձախողված փորձի հետ կապված ընդհանուր առմամբ 10,4 հազար ձերբակալություն է իրականացվել: Ի դեպ, Էրդողանը նաև հույս է հայտնել, որ իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը կկայանա օգոստոսի կեսերին:

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի քաղաքացիական հասարակության կարողությունների զարգացմանը: «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» (STRONG CSOs) ծրագրի շրջանակում անցկացվում է եռօրյա դասընթաց:

Հանրակրթական ուսումնական հաստատություններում կներդրվեն միկրոէլեկտրոնիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցության հիմունքներ մասնագիտական առարակներ: Այդ նպատակով փոխըմբռնման հուշագիր կստորագրվի ՀՀ կրթության և գիտության նախարարության, Տեղեկատվական և Հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության, «Սինոփսիա Արմենիա»-ի, «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ի և Յունիքոմփ ընկերությունների միջև:

Համազգային հայ կրթական և մշակութային միության 22-րդ ուսանողական մշակութային ֆորումի մասնակիցների կայցելեն Աշտարակ, կլինեն տեղի եկեղեցիներում, նրանց համար նախատեսված է նաև դասախոսություն Օշական քաղաքում: Համազգային հայ կրթական և մշակութային միության ուսանողական Ֆորումը  Համազգայինի ավանդական ծրագրերից է։ Այն աշխարհի տարբեր երկրներում ուսանող հայ համալսարանականներին համախմբելու, ազգային արմատներին ու  մշակութային ժառանգությանը  հաղորդակից դարձնելու, ազգային հանձնառություններ ներարկելու ձեռնարկ է։

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]