Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ սփյուռքի նախարարությունը ոսկե մեդալ է շնորհել Բեյրութի «Քնար» պարախմբին

ՀՀ սփյուռքի նախարարությունը ոսկե մեդալ է շնորհել Բեյրութի «Քնար» պարախմբին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարությունը «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակում հյուրընկալել է Բեյրութի Համազգային հայ կրթական և մշակութային միության «Քնար» պարային համույթին:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվության եւ հեռահաղորդակցության վարչությունը:

Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը նշել է, որ «Քնար» պարախումբը զինվորագրվել է սփյուռքի ինքնության գոյապայքարին և 60 տարի անընդմեջ պարարվեստի միջոցով հայապահպանության իր ուղին է կերտել: Պարախումբը բազմաթիվ ելույթներ է ունեցել Հայաստանում, Ֆրանսիայում, Քուվեյթում, Իրանում, Կիպրոսում, Սիրիայում և այլ երկրներում:

Համայնքների միջև կապերի ամրապնդման գործում ներդրում ունենալու, երիտասարդության հայեցի ուսուցման և դաստիարակության գործում ձեռք բերած հաջողությունների,  ազգային հասարակական գործունեություն ծավալելու, ինչպես նաև հայապահպանության գործում մեծ ավանդ ունենալու համար ՀՀ սփյուռքի նախարարությունը ոսկե մեդալ  է շնորհել Բեյրութի «Քնար» պարախմբին:

«Թեև Համազգայինը արդեն 88 տարեկան է, սակայն հատկապես հզորացել է վերջին 25 տարիներին, մասնավորապես` ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծումից հետո»,-ասել է Համազգային հայ կրթական և մշակութային միության հիմնադրամի տնօրեն Լիլիթ Գալստյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]