1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթում հաղթող ճանաչվեց Երևանը ներկայացնող պատվիրակությունը

«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթում հաղթող ճանաչվեց Երևանը ներկայացնող պատվիրակությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում և Արցախում լավագույն ավանդույթներ ձևավորած՝ ՀՀ նախագահի «Լավագույն մարզական ընտանիք»  13-րդ մրցումն արդեն ավարտված է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ «Լավագույն մարզական ընտանիք»  մրցույթին Արցախից, Երևանից և Հայաստանի Հանրապետության  10 մարզերից մասնակցեցին` 2061 ընտանիք, ընդհանուր`6183 մարդ: 13-րդ անգամ անցկացվող մրցույթի բյուջեն կազմեց 114.345.800 դրամ, որից 66.740.000 դրամը նախատեցված էր 1-ին, 2-րդ և 3-րդ փուլերի պարգևատրման ֆոնդերի համար, իսկ 47.605. 800 դրամը` մրցույթի կազմակերպչական աշխատանքներին և հաղթողներին պարգևատրման համար:

«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը անցկացվեց 4 տարիքային խմբերում: 1-ին տարիքային խումբն ընդգրկեց `6-8 տարեկան երեխա ունեցող ընտանիքները,2-րդ տարիքային խմբում տեղ զբաղեցրեցին`9-11 տարեկան երեխա ունեցող ընտանիքները, 3-րդ տարիքային խմբում էին 12-14 տարեկան երեխա ունեցող  ընտանիքները և վերջին տարիքային խմբում ընդգրկված էին 15-17  տարեկան երեխա ունեցող ընտանիքները:  Յուրաքանչյուր ընտանիք կազմված էր 3 անդամից: Այս տարիքային խմբում մրցանակային տեղեր զբաղեցրած ընտանիքները, ըստ իրենց զբաղեցրած տեղերի  պարգևատրվեցին  300, 400 և 500 հազար դրամ գումարային պարգևով և հուշամեդալներով: Մրցանակակիրներին պարգևատրեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:

«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթում առանձին պարգևատրության արժանացան 4 տարիքային խմբերում ամենակրտսեր մասնակիցները: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից յուրաքանչյուր տարիքային խմբի ամենակրտսեր մասնակիցը արժանացավ 100 հազար դրամ պարգևավճարի:

«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթում առավելագույն թիմային միավորներ հավաքած պատվիրակությունները արժանացան հատուկ գավաթների: Հաղթող պատվիրակությունների գավաթները  հանձնեցին տվյալ մարզի կամ քաղաքի ղեկավարները: «Արմենպրես»-ը հայտնում է «Լավագույն մարզական պատվիրակության»  թիմային հաշվարկով 3-րդ տեղը գրավեց Շիրակի մարզը` վաստակելով 1760 միավոր: Շիրակի մարզի պատվիրակությանը, գավաթը հանձնեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը:

2-րդ հորիզոնականը զբաղեցրեցին Կոտայքի մարզի պատվիրակները` վաստակելով 1827 միավոր: Կոտայքի մարզի պատվիրակությանը գավաթը հանձնեց մարզպետ Կարապետ Գուլոյանը:

Մարզական Լավագույն պատվիրակություն ճանաչվեց Երևան քաղաքը ներկայացնող պատվիրակությունն,որը վաստակեց  2006 թիմային միավոր և իր հասանելիք գավաթը ստացավ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից:

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]