Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հիլարի Քլինթոնը փոխնախագահի պաշտոնում է առաջադրել սենատոր Թիմաթի Քեյնին

Հիլարի Քլինթոնը փոխնախագահի պաշտոնում է առաջադրել սենատոր Թիմաթի Քեյնին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիլարի Քլինթոնը կողմնորոշվել է ԱՄՆ-ի փոխնախագահի թեկնածության հարցում: Նա Վիրջինիա նահանգից սենատոր Թիմաթի Քեյնն է: Դեմոկրատական կուսակցության շտաբում վստահ են, որ այդ քաղաքական գործիչը կօգնի Քլինթոնին հաղթել վարանող նահանգներում և ստանալ լատինամերիկացիների ձայները, քանի որ Քեյնը ազատ խոսում է իսպաներեն: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «vesti.ru»-ին:

«Ուրախ եմ հայտարարել նախընտրական արշավում իմ գործընկերոջը: Նա սենատոր Թիմ Քեյնն է, ով նվիրել է իր կյանքը ուրիշների համար պայքարին»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հիլարի Քլինթոնը:

Իր ուրախության մասին Twitter-ում գրառում է կատարել նաև սենատոր Քեյնը: «Քիչ առաջ ինձ զանգահարել է Հիլարին: Պատիվ ունեմ լինելու փոխնախագահի թեկնածու»,-գրել է Թիմ Քեյնը: Նա իր գրառումը կտարել է երկու լեզուներով` անգլերեն և իսպաներեն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]