Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Միջազգային վարկանիշային գործակալություններն իջեցնում են Թուրքիայի վարկային վարկանիշը

Միջազգային վարկանիշային գործակալություններն  իջեցնում են Թուրքիայի վարկային վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Standart & Poor`s միջազգային գործակալության հետեւից Թուրքիայի վարկանիշային վարկանիշն իջեցրել է եւս մեկ նման ինստիտուտ` Fitch-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Fitch-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Թուրքիայում օրերս տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից եւ դրան հետեւած զանգվածային ազատումներից հետո այդ երկրի երկարաժամկետ պարտավորությունների գնահատականը «BBB» մակարդակից իջեցվել է «BBB-» մակարդակի:Standa8t & Poor`s գործակալությունը ռազմական հեղաշրջման հետ կապված հուլիսի 20-ին Թուրքիայի վարկանիշային վարկանիշի հեռանկարը «կայուն»-ից իջեցրել էր «նեգատիվ»-ի, ինչը խիստ ազդել է Թուրքիայում արտասահմանյան ներդրումների հեռանկարի վրա:

Standart & Poor`s-ի որոշումը բերել է թուրքական լիրայի խիստ էժանացմանը: Դոլարի փոխարժեքը հասել է ռեկորդային` 3,0834 լիրա մակարդակի:Նշվում է, որ եւս մեկ վարկանիշային գործակալություն` Moody`s-ը նույնպես Անկարային սպառնացել է իջեցնել վարկանիշը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]