Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Չինաստանում այս շաբաթ տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել է 78 մարդ

Չինաստանում այս շաբաթ տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել է 78 մարդ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում այս շաբաթ տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով 78 մարդ մահացել է, 90-ից ավելին` անհայտ կորել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով BBC-ին, այս մասին տեղեկացրել են Չինաստանի իշխանությունները:

Հորդառատ անձրևների հետևանքով Չինաստանի 16 մլն բնակիչներ լքել են իրենց տները: Տեղի ոստիկանությունը հաղորդում է, որ հնարավոր կլիներ մեծ թվով զոհերից խուսափել, եթե չփլուզվեր Տյանմեն քաղաքում հոսող գետի պատնեշը: Չնայած տեղի բնակիչներն ասում են, որ իշխանությունները նախապես չեն զգուշացրել սպասվող հեղեղումների վտանգի մասին: Այդ իսկ պատճառով նրանք չեն հասցրել լքել վտանգավոր շրջանները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]