Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սիրիայում խաղաղության տանող միակ ուղին երկխոսությունն Է ՄԱԿ-ի հովանու ներքո

Սիրիայում խաղաղության տանող միակ ուղին երկխոսությունն Է ՄԱԿ-ի հովանու ներքո

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում քաղաքացիական պատերազմի դադարեցման միակ միջոցը հակամարտող կողմերի քաղաքական երկխոսությունն Է ՄԱԿ-ի միջնորդությամբ: Այս դիրքորոշումն արտացոլված Է այն հայտարարության մեջ, որն ընդունվել Է Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ-ի գլխավորած գործողությունների մասնակից երկրների արտաքին քաղաքական եւ զինվորական գերատեսչությունների ղեկավարների՝ առաջին համատեղ հանդիպման արդյունքներով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք (հակամարտության) կողմերին կոչ ենք անում կառուցողական կերպով ցուցադրելու ՄԱԿ-ի հովանու ներքո քաղաքական երկխոսության հանձնառությունը՝ որպես խաղաղության հասնելու եւ Սիրիայի միասնությունը, ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը պահպանելու միակ միջոց»,- ընդգծված Է փաստաթղթում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]