1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքիայում ձախողված հեղաշրջման օրը հայտարարվել է նահատակների հիշատակի օր

Թուրքիայում ձախողված հեղաշրջման օրը հայտարարվել է նահատակների հիշատակի օր

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո հուլիսի 15-ը հայտարարվել է որպես այդ օրը զոհված «շեհիդների» (նահատակների) հիշատակի օր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նա տեղեկացրել է, որ այդ օրը ողջ երկրի տարածքում հիշատակվելու են բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց կյանքի գնող թույլ չտվեցին ռազմական հեղաշրջման իրականացումը:

Էրդողանը հայտնել է, որ երկրում գյուլենականների դեմ գործողությունները շարունակվում են: Նրա տվյալներով` մինչև հուլիսի 21-ը երկրում ձերբակալվել է ընդհանուր առմամբ 10 հազար 410 մարդ, որոնցից 4 հազար 60-նն արդեն կալանավորված են:

Հուլիսի 15-ի երեկոյան մի խումբ խռովարարներ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ են ձեռնարկել: Խռովարարները իրենց հսկողության տակ են առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում եւ Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել է: Վերջին տեղեկություններով` սպանվել է ավելի քան 300 մարդ, որից 100-ը` խռովարարներ, մոտ երկու հազար մարդ վիրավորվել է:

Թուրքիայի իշխանությունները կատարվածի հետևում տեսնում են ԱՄՆ Փենսիլվանիա քաղաքում ապաստանած Ֆեթուլլահ Գյուլենին, ով 2014 թվականին «Մեծ կաշառքի» գործով տեղի ունեցած բացահայտումներից հետո դարձել է Էրդողանի թշնամին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]