Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 22.07.2016

Սպասվող լրահոս. 22.07.2016

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Հայաստանի ստեղծագործական միությունները երևանյան իրադարձությունների վերաբերյալ հանդես կգան հայտարարությամբ: Այսօր` հուլիսի 22-ին, Կոմպոզիտորների, Նկարիչների, Կինեմատոգրաֆիստների, Գրողների, Ժուռնալիստների, Ճարտարապետների միությունների ղեկավարները կհանդիպեն լրագրողների հետ և կներկայացնեն իրենց դիտարկումները երևանյան թեժ զարգացումների վերաբերյալ:

Երևանում տեղի ունեցած զինված հարձակմանն ու դրանից բխող զարգացումներին անդրադառնում են քաղաքագետները, հոգեբանները, հասարակական գործիչները: «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը, քաղաքագետ Գագիկ Համբարյանը, հոգեբան Իրինա Ծատուրյանը կներկայացնեն իրենց դիտարկումները Երևանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Քաղաքագետները կանդրադառնան այն հարցին, թե որքանով աշխարհաքաղաքական զարգացումները կարող են անդրադառնալ Հայաստանի ներկա քաղաքական իրողությունների վրա:

Այսօր լրագրողների հետ կհանդիպի «Հիմնադիր խորհրդարանի» անդամ  Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Նա կանդրադառնա Կարո Եղնուկյանի ձերբակալությանը:

Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը` նվիրված  Հայաստանի անկախության 25-ամյակին: ՀՀ նախագահի ողջույնի ուղեձը կներկայացնի Նախագահի օգնական Մարտին Զաքարյանը: Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Փառատոնի մասնակիցներին իրենց կատարումներով կողջունեն Գևորգ Հաճյանը, Արսեն Գրիգորյանը, Մասիս Մինասյանը: Կցուցադրվի «Իմ Հայաստան-2014» տեսաֆիլմը: Ելույթ կունենան փառատոնին մասնակցելու համար աշխարհի 25 երկրներից ժամանած 48 պարախմբերը:

Մեկնարկում է «Եվրոպա Նոստրա» կազմակերպության «7 առավել վտանգված» հուշարձանների ցանկում ընդգրկված «Երերույք և Անիպեմզա» ծրագիրը: Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ մշակույթի նախարարության, Հայկական մշակույթի ուսումնասիրման և վավերագրման կենտրոնի,  «Եվրոպական ներդրման բանկ-ինստիտուտ»-ի, «Եվրոպա Նոստրա» կազմակերպության ներկայացուցիչները կներկայացնեն ծրագրի մանրամասները: Ասուլիսին անմիջապես կհաջորդի «Երերույք և Անիպեմզա», անցյալի հիշողություններ, առօրյա կյանք և ապագայի երազանքներ»  խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացումը, այնուհետև տեղի կունենա «Հայաստանի մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված նախագծերը, միջոցներն ու գաղափարները» խորագրով կլոր սեղան- քննարկումը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]