Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բնապահպանության նախարարությունը աղբավայրերի արդյունավետ կառավարմանը նվիրված աշխատաժողով է կազմակերպել

Բնապահպանության նախարարությունը աղբավայրերի արդյունավետ կառավարմանը նվիրված 
աշխատաժողով է կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Անի Պլազա» հյուրանոցում հուլիսի 21-ին մեկնարկել է բնապահպանության նախարարության կողմից կազմակերպված «Կոշտ կենցաղային թափոնների կառավարում՝ տեղական ինքնակառավարման մարմինների համար» ուսուցողական երկօրյա աշխատաժողովը: Այն կազմակերպվել է ՀՀ բնապահպանության նախարարության և ՄԱԿ-ի արդյունաբերության կազմակերպության հետ համատեղ իրականացվող «Առկա լավագույն տեխնոլոգիաների և բնապահպանական իմաստով լավագույն գործունեության մեթոդաբանության կիրառումը` բաց այրման աղբյուրներից կայուն օրգանական աղտոտիչների ոչ կանխամտածված արտանետումների նվազեցման համար» ծրագրի շրջանակներում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ուսուցողական աշխատաժողովին մասնակցում են թափոնների կառավարման ոլորտին առնչվող ներկայացուցիչներ՝ հրավիրված ՀՀ բոլոր մարզերից, բնապահպանական պետական տեսչության տարածքային բաժիններից, ինչպես նաև շահագրգիռ գերատեսչությունների մասնագետներ:

Ի կատարումն 2003 թվականի Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի պարտավորությունների, կողմ երկրները պետք է աջակցեն առկա լավագույն տեխնոլոգիաների և  բնապահպանական իմաստով լավագույն գործունեության մեթոդաբանության կիրառմանը` բաց այրումը կանխարգելելու նպատակով:

Ինչպես նշել է Ստոկհոլմի կոնվենցիայի ազգային համակարգող, ՀՀ բնապահպանության նախարարության վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ տիկին Անահիտ Ալեքսանդրյանը, ներկայիս գլոբալ հիմնախնդիրներից մեկը, որը սերտ կապակցված է կայուն զարգացման ապահովման խնդիրների հետ, շրջակա միջավայրի և բնակչության պաշտպանությունն է կայուն օրգանական աղտոտիչների և հատկապես՝ դիօքսինների  և ֆուրանների ազդեցությունից:

Շատ գիտնականներ դիօքսինները համարում են գերթունավոր նյութեր, իսկ մարդկության համար դրանց ներկայացրած սպառնալիքը` «դանդաղ զարգացող աղետ»:

Այս ծրագիրը նպատակաուղղված է դիօքսինների և ֆուրանների արտանետումների կրճատմանը բաց այրման աղբյուրներից:

Թափոնների բաց այրումը, ցավոք, աղբավայրերում կենցաղային աղբի վերացման ամենաէժան, հեշտ և համեմատած արագ եղանակ է:

Աղբավայրերի տարածքում կենցաղային և արտադրական թափոնների բաց այրումը շրջակա միջավայրում դիօքսինների հիմնական աղբյուր է: Այդ հարցը արդիական է մեր երկրի համար, քանի որ հանրապետությունում բացակայում են թափոնների վերամշակման, օգտահանման և այրման գործարաններ, ինչպես նաև թափոնների վնասազերծման մասնագիտացված պոլիգոններ:

Քանի որ նոր աղբավայրերի և պոլիգոնների ստեղծումը կպահանջի ժամանակ և ներդրումներ, ուստի սույն ծրագիրը կոչված է ցուցադրելու, որ կարելի է համեմատաբար ցածր ներդրումների, մատչելի տեխնոլոգիաների և համապատասխան ֆինանսավորման սխեմաների առկայության դեպքում ավելի լավ կառավարել հին աղբավայրերը` կտրուկ նվազեցնելով հիմնական էկոլոգիական հիմնախնդիրները, միևնույն ժամանակ ակնկալելով նոր առաջնակարգ պոլիգոնների ստեղծում:

Ուսուցողական աշխատաժողովի ընթացքում միջազգային փորձագետ տիկին Էվելին Լաուրիտոյի կողմից կներկայացվեն կոշտ կենցաղային թափոնների ինտեգրված կառավարման առավելությունները, ոլորտի մարտահրավերները, առաջացող թափոնների ծավալների նվազեցմանը և կանխարգելմանը նպատակաուղղված միջոցառումները, ինչպես նաև «Կոշտ կենցաղային թափոնների կառավարման պլանի» նկարագիրը:

Տիկին Ալեքսանդրյանը կներկայացնի ՀՀ թափոնների գործածության ոլորտը կարգավորող ՀՀ գործող օրենսդրությունը և միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները:

Ուսուցողական աշխատաժողովի ավարտին մասնակիցները կստանան հավաստագրեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]