Լրագրողների հանդեպ կիրառված բռնության դեպքերն անթույլատրելի են. ՄԻՊ
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անթույլատրելի է համարել լրագրողների հանդեպ կիրառված բռնության դեպքերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը: Հայտարարության մեջ ասվում է.
«Գիշերը Խորենացի փողոցում եւ հարակից տարածքում տեղի ունեցած բախումների ընթացքում լրագրողների շրջանում կան տուժածներ:
Սա խիստ դատապարտելի է ոչ միայն որպես բռնության դրսեւորում առհասարակ, այլորպես խիստ բացասական երեւույթ զանգվածային լրատվության միջոցիներկայացուցչի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու տեսանկյունից:
Հիշեցնում եմ, որ լրագրողի մասնագիտական պարտականություններրի կատարմանըխոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է՝ անկախ նրանից հանցավոր բնույթիգործողություն կատարողը պետական մարմնի ներկայացուցիչ է, թե հավաքիմասնակից քաղաքացի: Այս առումով, մեր ունեցած բոլոր նյութերն ուղարկվելու ենհամապատասխան քրեական հետապնդման մարմիններին:
Բոլոր այն անձանց, ովքեր լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու մասինչհրապարակված տեսանյութեր կամ տեղեկություններ ունեն, խնդրում եմ դրանքփոխանցել մեզ, որպեսզի Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությանսահմաններում ձեռնարկվող գործողությունները կրեն առաջնահերթ բնույթ»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում