Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Լրագրողների հանդեպ կիրառված բռնության դեպքերն անթույլատրելի են. ՄԻՊ

Լրագրողների հանդեպ կիրառված բռնության դեպքերն անթույլատրելի են. ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անթույլատրելի է համարել լրագրողների հանդեպ կիրառված բռնության դեպքերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը: Հայտարարության մեջ ասվում է.

«Գիշերը Խորենացի փողոցում եւ հարակից տարածքում տեղի ունեցած բախումների ընթացքում լրագրողների շրջանում կան տուժածներ:

Սա խիստ դատապարտելի է ոչ միայն որպես բռնության դրսեւորում առհասարակ, այլորպես խիստ բացասական երեւույթ զանգվածային լրատվության միջոցիներկայացուցչի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու տեսանկյունից:

Հիշեցնում եմ, որ լրագրողի մասնագիտական պարտականություններրի կատարմանըխոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է՝ անկախ նրանից հանցավոր բնույթիգործողություն կատարողը պետական մարմնի ներկայացուցիչ է, թե հավաքիմասնակից քաղաքացի: Այս առումով, մեր ունեցած բոլոր նյութերն ուղարկվելու ենհամապատասխան քրեական հետապնդման մարմիններին:

Բոլոր այն անձանց, ովքեր լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու մասինչհրապարակված տեսանյութեր կամ տեղեկություններ ունեն, խնդրում եմ դրանքփոխանցել մեզ, որպեսզի Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությանսահմաններում ձեռնարկվող գործողությունները կրեն առաջնահերթ բնույթ»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]